Ալեքսանդր Գուդկովն այլեւս «Вечерний Ургант» հաղորդաշարում չի աշխատելու: Հայտնում է «Экспресс-газета»-ն: Նոր եթերաշրջանին Ալեքսեյ Գուդկովը, ով Իվան Ուրգանտի մտերիմ ընկերն է, առաջիններից է, որ ազատվել է աշխատանքից:
Վարկածներից մեկի համաձայն՝ Գուդկովին աշխատանքից ազատել են նրա համար, որ նա անուղղակիորեն զբաղվում է «պեդերաստների» պրոպագանդայով: Ալեքյեյ Գուդկովը այսպիսի ակնարկները կտրականապես մերժում է:
«Այդ կերպարը ստեղծվել է, երբ ես սովորել եմ դպրոցում, հետո խաղացել եմ КВН-ում,- ասել է նա,- կարեւորն այն է, որ ես խնդիրներ, կապված դրա հետ, իմ կյանքում չեմ ունենում: Ինձ այլ սեռական կողմնորոշում չի հետաքրքրում: Ես դա մատուցում եմ, որ մարդիկ ծիծաղեն: Թքած ունեմ՝ ով ինչ է մտածում: Թող նույնիսկ գրեն, թե ես կատվի հետ եմ քնում: Իհարկե դա սխալ է: Բեմից դուրս ես ինձ այդպես չեմ պահում: Ամբողջը հնարած է, գրոտեսկ, ինչ-որ դիմակ»: