«Ցանկացած քայլ, որը կարող է մեր պետականությունը հզորացնել, ՀՅԴ-ն գնալու է այդ քայլին, եթե դա կլինի դեսպանի նշանակման ճանապարհով»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով լուրերը, թե ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն առաջիկայում դեսպան է նշանակվելու Գերմանիայում:
Քննադատությանը, թե դեսպան նշանակվելու դեպքում ՀՅԴ-ն կդադարի ընդդիմություն լինելուց, պարոն Մինասյանն ասաց. «Ես ծիծաղով եմ վերաբերում նման կարծիքներին: Նման կարծիքներ հայտնողները ծանոթ չեն Դաշնակցությանը, իսկ Դաշնակցությունը համազգային կուսակցություն, է հայոց պետականության հզորացման ակունքներում կանգնած կուսակցություն: Խոսքը գնում է Գերմանիայի մասին, մի երկիր, որը ոչ միայն կարեւոր դերակատարություն ունի թե տարածաշրջանում, թե համաշխարհային մասշտաբով քաղաքականություն թելադրելու տեսանկյունից, մի երկիր, որտեղ թուրքական լոբբիզմը բարձր մակարդակի վրա է , մի երկիր, որի հետ Հայաստանի շահերի համընկնումը կարող է մեր երկրի բարեկեցության աճ ապահովել, մի երկիր, որը բոլոր ժամանակներում եղել է հզոր : Եվ եթե այդ երկրում Հայաստանի շահերը ներկայացնողի ու պաշտպանողի լիազորությունները վերապահեն Դաշնակցության թեկնածուին, սա նշանակում է նաեւ իշխանությունների խոհեմություն, որ չի կարելի միայն սեփական փոքր կադրային քաղաքականությամբ շարժվել:
Հարկավոր է իրականացնել համազգային ներուժի համախմբում եւ պետության հզորացման ուղղությամբ կոնկրետ գործողություններ: Այս պահին որեւէ նման հաստատում չկա, մարդիկ, որոնք փորձում են Դաշնակցությանը մեղադրել կեղծ ընդդիմության մեջ, չեն հասկանում, որ երկրի առջեւ ծառացած մարտահրավերների այս պայմաններում ՀՅԴ-ի ռեսուրսների չօգտագործումը դավաճանության նման բան է: Համազգային համախմբվածությունը եւ համազգային ներուժի ամբողջացումը, Հայաստանի շահերի տեսակետից, գերխնդիր է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ ուր մնացին նախագահի կամքն ու որոշումները???? Դեսպանը քաղաքականություն է իրականացնում…. Վահան Հովհաննիսյանն անելու է այն ինչ ասի Սերժ Սարգսյանը…. Մինասյանը հռետորական հնարք է անում` պետականության հզորացում եւ այլ գեղեցիկ բառեր…..
Ցավալի է, հենց սրանից են մարդիկ արտագաղթում ու Մինասյանը դա լավ գիտի…..Մարդիկ են կարեւոր, ոչ թե քաղաքական հնարքներն ու բառերը…
Մեզ միայն պակասում էր, որ Գերմանիայում Դաշնակ դեսպան ունենայինք, որ երկիրը տնտեսական աճ ապրի ու դադարենք արտագաղթել երկրից: Հիմա հազիվ դաշնակցությունը պետականությունը հզորացնելու առաջադրանք ստացավ նախագահից:
Դաշնակցությունն իր կուտը ստացավ, հիմա լուռ կուտի, ինչպես Շավարշ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը, ԱրթուրԲաղդասարյանը …………………………. ցանկը կարելի է այսպես անվերջ շարունակել:
Լրիվ համաձայն եմ Փրիուզի հետ
Հաաա, էս իիիինչ խելոք են բոլորը: Ոչ մեկ չի մտածում, որ Սերժը կասի այն` ինչ Վահանը կուզի, որ Սերժն ասի իրեն: Ես էս մարդու գործունեությունն ուսումնասիրեցի ու հասկացա, որ նա բազմիցս է կարծրատիպեր կոտրել: