Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց

Սեպտեմբեր 03,2013 15:15

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ.10.30-ից սկսվեց Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Տեղեկացնենք, որ քննիչն էր Վաղինակ Մկրտչյանը, իսկ մասնագիտությամբ բժիշկ Դմիտրի Հարությունյանի պաշտպանությունն իրականացրեցին դատարան ներկայացած ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը:

dmiri-pashtpan

Մինչ նիստերի դահլիճ մտնելը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը Aravot.am-ին ասաց, թե միջնորդելու է, որպեսզի մերժվի քննիչի ներկայացրած կալանքի միջնորդությունը, քանի որ հիմնավոր կասկած չկա, թե իր պաշտպանյալը կատարել է այնպիսի գործողություններ, որի համար պետք է ընտրվի խափանման միջոց:

Դատարանի շենքի մոտ քաղաքական ակտիվիստներն էին, Դմիտրիի կինը՝ ՌԴ քաղաքացի, իրավաբան Ելենա Կոժեմյակինան, նրա ընկերները, որոնք վանկարկում էին՝ «Դիմա, Դիմա, ազատություն», իսկ ցուցապաստառների վրա էլ գրված էր՝ «Բժիշկ Դմիտրի Հարությունյանը հանցագործ չէ»:

dmiri--kinԱկտիվիստները պահանջում էին անհապաղ ազատ արձակել Դ. Հարությունյանին. «Շատ շուտով ռեժիմը տապալվելու է: Դիմա, մենք քո հետ ենք»:

Իսկ մեր զրույցի ժամանակ Դիմայի ընկերներն ասում էին, որ նա ազնիվ մարդ է, որը պատրաստ է ամեն մի զոհողության: Իրականում, ըստ նրանց՝ «ռեժիմն ու ռեժիմի դրածոներն են կարմիր գիծը քաշել»: Խաղաղ հավաքին լսվում էին ազատագրական-հայրենասիրական երգեր, իսկ պարեղանակի տակ պարեցին անգամ շատերը:

Բացի տեսանելի ոստիկաններից, դատարանի շենքի մուտքը «հսկում» էին քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ, շենքի պատուհանից էլ երեւում էր, թե ինչպես է ինչ- որ մեկը նկարում:

dmitriԺ.14.45-ին դատավոր Լյովա Ավետիսյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց դատական ակտը: Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արդեն երեք ժամ է, ինչ Էստոնյաում եմ՝ Տալլիննում: Շտապ բացեցի համացանցը, որ տեսնեմ ինչ
    նորություն կա Դմիտրի Հարութունյանի կալանավորման հարցում և չզարմացա, երբ իմացա որ մեր
    Դիման կալանավորվեց, բայց չզարմացա ոչ թե այն պատճառով, որ նա հանցանք է գործել, այլ
    հակառակը,՝ դիմադրում է հանցագործներին: Խորը ցավով պետք է ասել, որ եթե այս նեխած փթած
    համակարգի անօրինականության արդյունքում կարող է ավելանալ ևս մեկ քաղբանտարկյալ, իհարկե
    աստված չանի: Դմիտրի՝ դու արժանի ես բոլոր գովեստների, քո ընտանյոք հանդերձ, ափսոս քեզ
    դնհատողները դեռ շատ չեն: Իմ խորը երախտագիտությունը՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30