ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անիմաստ է համարում ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարը եւ վստահեցնում է` չեն վերանայելու վարձավճարների չափը:
«Ուսման վարձերի թանկացումը բուհի ղեկավարության որոշումը չէ, թվով 88 անդամներ ունեցող գիտական խորհրդի որոշումն է եւ բացառվում է վերանայումը»,- Aravot.am –ին ասաց պարոն Սիմոնյանը:
Նրա խոսքերով, ուսման վարձավճարների գներից ուսանողները չեն դժգոհում, այլ մի խումբ ակտիվիստներ, որոնք բոլոր ակցիաներին մասնակցում են. «Ասպարեզ գալու, իրենց երեւացնելու խնդիր ունեցող մի քանի ակտիվիստ, համենայնդեպս որեւէ լուրջ մասնագիտական բառ անգամ իրենցից չեմ լսում, բացի հայհոյանքներից, բացի անկիրթ մարդկանց ելույթներից: Օրինակ`հեռակայի ոմն մի անկիրթ ուսանող իրեն թույլ է տալիս ասել, որ բոլոր այդ որոշում ընդունողները թափթփուկներ են, թափթփուկներն իրենք են…հիմարություններ են անում»:
Պարոն Սիմոնյանը հերքեց նաեւ, թե վերջին տարիներին միայն ուսման վարձերն են թանկանում, իսկ կրթության որակը մնում է նույնը. «Նման բան չի կարող լինել: Նրանք ինչ են հասկանում կրթությունից, որ հլը կրթության որակից էլ հասկանան: Ուսման վարձերը սեպտեմբերի 1-ից են բարձրացել, դուք ուզում եք հենց սեպտեմբերի 1-ից էլ կրթության որակը բարձրանա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արամ Սիմոնյանի` ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածու լինելու մասին մի անեկդոտ կար, որի համաձայն միայն իր թեկնածությունն էր առաջադրված, քանի որ բացի իրենից ոչ ոք չէր կարող էդպես վարպետորեն քանդել բուհական կրթական համակարգը, ինչպես ինքը… Այսօրվա ԲՈւՀը մեծ մասամբ հանրապետական նացիստիկներ աճեցնելու ինկուբատոր է, որտեղ նրանք կայանում են տարբեր ուսխորհուրդներում մինչև կանցնեն պետական պաշտոնների: