Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ Բիրմինգհեմյան պալատի բակում ընկերական հանդիպում է կազմակերպվելու, որի թույլտվությունը տվել է անձամբ Եղիսաբեթ թագուհին:
Այսպիսի միջոցառում առաջին անգամ է անցկացվելու արքայական նստավայրի տարածքում: Հանդիպմանը մասնակցելու են Անգլիայի երկու հնագույն սիրողական ակումբները` «Սերվիսը» եւ «Պոլիտեխնիկը»: Խաղին ներկա է լինելու նաեւ արքայազն Ուիլյամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ