Լրահոս
Օրվա լրահոսը

Շահումյանի ոսկու-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով չի շահագործվելու (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2013 14:42

Այսօր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրատվամիջոցների եւ հ/կ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բաց հանք չի լինելու: Վերջին 10 օրերին հանդիպումներ է ունեցել ղեկավարության հետ եւ հաշվի առնելով վերջին շրջանում բաց հանքի շուրջ բարձրացված տարաձայնությունները, որոշել է այդ մասին հայտարարել նախքան Կանադա գնալը, թեեւ նախապես տեղեկացրել էր, որ բաց հանքի վերաբերյալ վերջնական հայտարարություն կանի սեպտեմբերի կեսերին` Տորոնտոյում սեփականատերերի հետ ունենալիք հանդիպումից հետո: 
«Ես որոշեցի այսօր հայտարարություն անեմ, որ տարաձայնությունները վերանան: Նկատի առնելով վերջին 6 տարվա հորատման արդյունքները, նկատի առնելով, որ մենք զանազան մոտեցումներ ունենք, ես այսօր ուրախ եմ հայտարարել, որ «Դանդի փրիշս մեթալս»-ը որոշել է հանքը շահագործել միայն ստորգետնյա պայմաններով: Շահումյանի տարածքում բաց հանք չպիտի լինի, մենք հետաքրքրված չենք
Շահումյանի տարածքում բաց հանք ունենալ եւ հանքի օգտագործման միակ մեթոդը պետք է լինի ստորգետնյա պայմաններով», – հայտարարեց Հրաչ Ջաբրայանը եւ վերջակետ դրեց, բաց հանքի շուրջ ծավալված բոլոր տարաձայնություններին: Ներկաները ողջունեցին ընկերության որոշումը եւ ուրախությամբ տեղեկացրեցին, որ մտահոգված բնակչությունն այլեւս չի մտածի քաղաքը լքելու մասին:

Գլխավոր տնօրենի խոսքով` այժմ իրենց նպատակն է լինելու կենտրոնանալ ստորգետնյա հանքավայրի շահութաբեր օգտագործման ուղղությամբ, դա կլինի ընդլայնման տարբերակով կամ այլ մոտեցմամբ, դեռ պետք է ուսումնասիրություններ արվեն եւ լուրջ աշխատանքներ տարվեն այդ ուղղությամբ առաջիկա 7 ամսվա ընթացքում: Այդ բոլոր հարցերը կքննարկվեն Կանադայում սեփականատերերի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Բայց, որ բաց հանք չի լինելու, դա արդեն իսկ հստակ է, իսկ սեփականատերն էլ խոստացել է շահույթ ապահովելու դեպքում` համայնքին տրամադրել շահույթի 10 տոկոսը, եւ այդ պարագայում ընկերությունը կդառնա աշխարհի ամենաշատ սոցիալական ներդրում անող հանքարդյունաբերական ընկերությունը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hasmik says:

    Ափսոս, շատ ափսոս, որ հայտրարությունով հանդես եկաք հարգելի տնօրեն, քանի- քանի մարդկանց զրկեցիք գրանտներից ,

  2. INFO KAPAN says:

    Դինո գոլդի վարչական գծով տնօրեն.«Ես ուզում եմ, որ Կապանում բաց հանք լինի, որովհետեւ այս քաղաքի սոցիալական իրավիճակը ուրիշ լուծում չունի»

    https://www.aravot.am/2012/11/15/130922/

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30