Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նոր ուսումնական տարին սկսել է ուսանողների և աշխատակիցների համար նորանոր անակնկալներով: Ս.թ. սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ ուսանողական նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, ԵՊԼՀ աշխատակիցներ և ուսանողներ: ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գասպարյանը շնորհավորեց ներկաներին ուսանողական ճաշարանի բացման առթիվ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ԵՊԼՀ ուսանողներն ու աշխատակիցները կօգտվեն նորովի վերանորոգված ճաշարանից, որտեղ մատուցվող կերակրատեսակները կլինեն ոչ միայն համեղ, այլև մատչելի: Նա նաև շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ ճաշարանի վարիչ Արտակ Արամյանին, ով իրականացրել է ուսանողական ճաշարանի կապիտալ վերանորոգման և գործունեության ապահովման աշխատանքները: