Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը լուծարվեց, շենքն էլ տրվեց ՀԱՊԿ ակադեմիային

Սեպտեմբեր 03,2013 14:30

ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ  Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը լուծարվել է եւ կրթօջախի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չի համարվել:   Ըստ նույն որոշման ՝ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա»  (ՀԱՊԿ) հիմնադրամին:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ճակատագիր կունենան դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները:

Հանրակրթության վարչության պետը հավաստիացրեց, որ դպրոցի աշակերտներն արդեն տեղավորվել են տարբեր դպրոցներում: Ներկայացնելով իրավիճակը, տիկին Սողոմոնյանն ասաց, որ «2012-2013 ուսումնական տարում դպրոցում կար  48 աշակերտ, 12-ը ավարտեց դպրոցը եւ  մնաց ընդամենը 36 աշակերտ: Դպրոցը չունի առաջին, երկրորդ, յոթերորդ եւ ութերորդ դասարան, իսկ եղած  դասարաններից յուրաքանչյուրում սովորում է 5-7 աշակերտ: Ընդհանուր հաստիքացուցակով կա 16 ուսուցիչ, որից 2-ը համատեղող ուսուցիչներ են, երեքը կենսաթոշակի տարիքի: Դպրոցը 1936- ին կառուցված է եղել 240 աշակերտային հզորությամբ: Եթե մի դասարանում ընդամենը 5 աշակերտ է սովորում, ու  աշակերտների թիվը նվազման միտում ունի, ինչի՞ մասին է խոսքը»:

Մեզ հետ զրույցում վարչության պետը հիշեց, որ լուծարված դպրոցի  ֆիզկուլտուրայի  եւ ռազմագիտության ուսուցիչներին օրերս են տեղավորել աշխատանքի, ինչ վերաբերում է դասվարներին եւ գրադարանավարին,  բոլորն էլ կենսաթոշակի տարիքի են եղել:  «Քանի որ որոշ դպրոցներում թափուր տեղեր կային,  ուսուցիչներին առաջարկեցինք  մասնակցել մրցույթի, սակայն ոմանք պարզապես  չցանկացան: Իսկ ընդհանրապես այդ դպրոցի հետ կապված աշխատանքը դեռ ընթացքի մեջ է»,-հավելեց Գայանե Սողոմոնյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՀՀ կառավարության ___-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը լուծարվել է բնակչության թվաքանակի շեշտակի նվազման պատճառով: Ըստ նույն որոշման ՝ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է հարևան հանրապետություններին: Վերջին տարում Հայաստանի Հանրապետությունում կար 48 քաղաքացի, 12-ը մահացան եւ մնաց ընդամենը 36 …
    …«թիվը նվազման միտում ունի, ինչի՞ մասին է խոսքը»…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30