«Մեր կուսակցությունը դատապարտում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայի դեմ: Մենք միացնում ենք մեր ձայնը այն առաջադեմ կազմակերպություններին, մարդկանց եւ գործիչներին, որոնք ամբողջ աշխարհում բողոքում են այդ հակամարդկային գործողություններից: Մենք գտնում ենք, որ այն գործընթացը, որը տեղի է ունենում՝ Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն, մենք պետք է հրաժարվենք ասոցացման պայմանագրի գործընթացից, դա քաղաքական գործընթաց է, ճակատագրական որոշում, եւ մենք գտնում ենք, որ Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, որի խոսքով` քաղաքակրթական առումով մենք չենք համընկնում, անվտանգության առումով երկու կարծիք չկա եւ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշինքի մեջ է ու պետք է պահպանի այն եւ այլն:
Բաբուխանյանը գտնում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի խոսել մեր եկեղեցու դեմ. «Մենք պայքարում ենք մեր ազգային ինքնության համար, բայց մեզ փորձում են զրկել մեր ազգային ինքնությունից, մենք պետք է պայքարենք սրա դեմ ու անթույլատրելի է, որ որեւէ երկրի դեսպան փորձի մեզ դաս տալ, ասել, թե ինչպես պետք է ապրենք: Մենք ճագարներ չենք, որ մեզ փորձարկեն…»,-նշեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ