Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Կարողություն ունեցող պատգամավորների համար քյաբաբն ու համապատասխան երաժշտությունն են առաջնային»

Սեպտեմբեր 03,2013 14:07

Սեպտեմբերի յոթին՝ Խորովածի համաշխարհային օրվա կապակցությամբ Ախթալայում կկազմակերպվի խորովածի, երաժշտության և արվեստի փառատոն: Այդ օրը Ախթալան խորովածի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի:

Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցեն ներկայացուցիչներ ՌԴ-ից, Վրաստանից, մասնակցության հայտ է ներկայացրել նաև եզդիների համայնքը: Մասնակիցները կմրցեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» անվանակարգերում: 

Պարոն Մամուլյանը հայտնեց, որ այսուհետև սեպտեմբերի առաջին շաբաթ օրը կնշվի որպես խորովածի համաշխարհային օր:

Սեդրակ Մամուլյանը նաև հավելեց. «Արդեն հինգերորդ անգամ է նշվում փառատոնը: Նպատակն է կազմակերպել տոնախմբություն, որի ժամանակ հասարակության բոլոր շերտերը կարող են միասին զրուցել, համտեսել: Արդյունքում նպատակ ունենք ՀՀ-ն գրավիչ դարձնել զբոսաշրջության համար»:

Նա նաև շեշտեց այն հանգամանքը, որ այս առումով մենք մրցակցության մեջ ենք մեր հարևանների հետ: Նա հիշեցրեց այն, որ Թուրքիան բավականին գումարներ ծախսելով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում քաշիկա ուտեստի վերաբերյալ ինչ-որ բանաձև է առաջ քաշել, որում նշվում է, որ այդ ուտեստը օգտագործվում է Թուրքիայում մի ազգային փոքրամասնության կողմից: 

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ՀՀ-ում պետական մակարդակով աջակցություն կա՞ այս խնդիրների լուծման համար: Պարոն Մամուլյանը պատասխանեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամեծ դոնորները Թուրքիան և Ադրբեջանն են, նրանք պետական մակարդակով աշխատում են մեզ հակահարված տալու համար: Այս առումով մենք այնքան ենք հետ մնացել, որ միանգամից այնպիսի միջավայր ստեղծենք, որ պետական բոլոր կառույցները շահագրգռված լինեն ու ընկալեն դրա կարևորությունը»:

Ս. Մամուլյանը նշեց, որ փառատոներին ակտիվ մասնակցություն են ունենում նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: Հետաքրքրվեցինք՝ նրանք աջակցո՞ւմ են իրենց: Պարոն Մամուլյանը պատասխանեց. «Այն պատգամավորները, ովքեր ակտիվ են մեր փառատոներում, մեծ կարողություն չունեն, իսկ կարողություն ունեցողների համար դեռ քյաբաբն ու համապատասխան երաժշտությունը առաջնային են»:

The Beautified Project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի փոխանցմամբ՝ փառատոնի բացումը կլինի հայ ժողովրդական երաժշտությամբ, այնուհետև կհնչի ժամանակակից, հետո կրկին անցում կկատարվի հայ ժողովրդական երաժշտությանը:

Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը կարևորեց այն, որ եղած միջոցներն առավել արդյունավետ օգտագործվեն ու հավելեց. «Պետք է աշխարհին հայտնի դարձնենք մեր խոհանոցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30