«Մեր կուսակցության բազմազանությունը խմբակցության հարստությունն է, ես հայտնում եմ ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը, բայց չեմ կարծում, որ այն հակասության մեջ կմտնի ՀՀԿ կուսակցության որեւէ անդամի դիրքորոշման հետ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ դատապարտելով Սիրիային ուղղված ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գործողությունները:
Ըստ Բաբուխանյանի` այն, որ այսօր ստեղծվել է իրավիճակ, որ տարածաշրջանը հասցրել են պատերազմի շեմին, դա փաստ է, բայց մեզ համար առաջնային է խաղաղության հարցը, ու սրա հետ, ըստ նրա, համաձայն են բոլորը:
Բաբուխանյանը ցուցադրելով մի բուկլետ՝ տեղեկացրեց, որ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» կողմից տարածվել է այն՝ երիտասարդներին կրթելու համար, ու դրա բովանդակությունը հետեւյալն է` «Եկեք խոսենք սեքսի մասին», այնտեղ այնպիսի բան է գրված, որ ես անձամբ ամաչում եմ կարդալ, ու սա արվում է մեր երեխաներին կրթելու համար»,- ասաց նա, հավելելով, որ դիմել է դատախազություն, որովհետեւ այնտեղ ներկայացվածը ուղղակի պոռնոգրաֆիա է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Հենց դա Եվրոմիության կողմնակիցների համար է, թող կրթեն իրենց երեխաներին այդ գրքերով: Իսկ Եվրոպայում ծնողներին դատում են, եթե նրանք դեմ են, որ իրենց երեխաներին այլասեռություն սովորացնեն դպրոցում, չէ որ այնտեղ արդեն երկրորդ դասարանից սեռական կյանքի մասին դասագրքեր կան:
Իսկ Ռուսաստանում ոչ կրթում են, ոչ էլ կրտում: Ուղղակի զանգվածաբար զբաղվում են հարբեցողությամբ և պոռնկությամբ: Դրա համար էլ նստած աշխարհի մեկ վեցերրորդի վրա մի նորմալ բան չեն կարողանում արտադրել ու երբեք էլ չեն կարողանալու:
Պ-ն Բաբուխանյան ինչ եք անիմաստ բաներ խոսում: Կարող եք գնալ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն և այնտեղ էլ բուկլետներ գտնեք, որն ըստ ձեզ պոռնոգրաֆիա է: Մի հատ էլ ասեք, թե Հայաստանում սեքս չկա: Իսկ գոնե գիտեք, թե ում համար է նախատեսված այդ բուկլետը, ինչ տարիքային խմբի համար: Գոնե դա ճշտեիք` անիմաստ դատախազություն դիմելուց առաջ:
https://doctors.am/am/announcments/%D4%B5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/6695
Սա էլ լրացուցիչ տեղեկատվություն ձեզ