Ռիո դե Ժանեյրոյում ձյուդոյի աշխարհի թիմային առաջնության ժամանակ հետաքրքիր միջադեպ է եղել:
Եզրափակչում հանդիպել են ռուսաստանցի Կիրիլ Դենիսովը եւ վրացի Վառլամ Լիպարտելիանին: Երբ Դենիսովը հնարք է կատարել, մրցակիցը խածել է նրա ձախ ոտքը եւ դուրս գալով վտանգավոր դիրքից, ի վերջո, շահել է գոտեմարտը:
«Սկզբունքորեն դրա համար «հանցոկու մակի»՝ որակազրկում է հասնում, ինչը զզարմանալիորեն չեղավ: Մարտի ընթացքում ես անցա ցավեցնող հնարքի կիրառման, որին Վառլամն, ըստ երեւույթին, չդիմացավ: Եվ երբ մրցավարին ցույց տվեցի ոտքս, նա ժպտաց ու պայքարը շարունակելու հրահանգ տվեց, ասես, ոչինչ էլ չէր եղել», – ИТАР-ТАСС-ին դժգոհել է ռուս ձյուդոիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ