Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը կրկին հացադուլի դիմեց

Սեպտեմբեր 03,2013 13:42

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊ ընկերության տնօրեն Հրաչյա Սարգսյանը երկրորդ անգամ է դիմում հացադուլի:

Հ.Սարգսյանը 9 ամիս է, ինչ անազատության մեջ է, նրա գործը դեռ դատարան չի ուղարկվել, եւ ինչպես տեղեկացրել ենք, այդ գործն առնչվում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հոր՝ Մուշեղ Օհանյանի հիմնադրած ՍՊ ընկերության հետ:

Նախկինում հացադուլը դադարեցվեց, քանի որ պաշտպանական կողմի՝ Ռուբեն Բալաբանյանի միջնորդությունը ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Արայիկ Պողոսյանը  բավարարեց, այն է՝ Սարգսյանի կողմից վերցված վարկերը հետազոտվեցին, պարզվեց, որ նա ստորագրել է իր վերցրած վարկերի համար, եւ յուրացնելու, հափշտակելու խնդիր չի եղել, ինչպես փորձում են մեղադրանքի հիմքում այսօր դնել:

Ընկերության հիմնադիրներից փարիզաբնակ Քրիստիան Զադիկյանի (45 % բաժնետերն է, մնացած մասը Մուշեղ Օհանյանինն է-Ռ.Մ. ) բացատրությունից հետո է Հրաչյա Սարգսյանը հայտնվել անազատության մեջ:

Հիմնադիրները հայտնել են, թե իրենք տեղյակ չեն, որ իրենց անունից Հ. Սարգսյանը ստորագրել է 1 միլիոն 100 դոլարի վարկի տակ՝ փորձելով յուրացնել:

Նշենք, որ մինչ այդ՝ 2006-2009թթ. Սարգսյանը ստացել է վարկեր, ստորագրելով 900 000 դոլարի, 300 000 դոլարի վարկերի տակ:

«ՍՊ ընկերությանը որեւէ վնաս չի պատճառվել», -ասում է փաստաբան, Հ.Սարգսյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30