Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վե’րջ տվեք». Սեյրան Օհանյանը հեռախոսազրույցով սաստել է Կոմանդոսին եւ մյուս գեներալներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2013 13:39

Պաշտպանության նախարարը հետեւել է վերջին օրերի ընթացքում Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Վազգեն Սարգսյանի հասցեին պնդումներին հաջորդած գեներալների բանավեճին եւ հեռախոսազրույցով սաստել նրանց:

«Մեր հայ իրականության մեջ եղել են առաջնորդներ, որոնք, թե ռազմական, թե քաղաքական իրենց ունակությունների շնորհիվ կարողացել են այդ պայքարը տանել դեպի ճիշտ ուղի, դեպի հաղթանակ : Եվ յուրաքանչյուրն այս գործընթացում իր ուրույն տեղն է ունեցել՝ հաշվի առնելով, թե իրենց քաղաքական, կազմակերպչական հնարավորություններն ու ջիղերը, թե ռազմական ու ռազմավարական հնարավորությունները: Այսօր ընկնել նրա հետեւից, թե ով ինչ է արել եւ ինչ թերություններ է ունեցել, մանավանդ Վազգեն սպարապետի նկատմամբ , որը մեր առաջնորդն է եղել, բանակի կազմավորման ակունքներում է կանգնել: Ես հեռախոսազրույց եմ ունեցել, որ այս խոսակցություններին վերջ տան: Մենք, ընդհակառակը, պետք է վերաարժեւորենք այն դրականը, որ ունեցել ենք Արցախյան գոյապայքարի ընթացքում, վերաարժեւորենք ռազմական գիտության այն ընթացքը, որը բերել է հայոց բանակի այսօրվա ձեւավորմանն ու բարձր իրավիճակին, եւ այդ ամենը պատշաճ կերպով մատուցենք մեր հանրությանը»,- ասաց նախարարը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Bob says:

    Պրն. Օհանյան, Դուք ավելի լավ է ասեք, թե Ձեր երիտասարդ որդին ոնց դարձավ փոխգնդապետ, երբ նրա համակուրսեցիներից մի քանիսն են ընդամենը հատել կապիտանի շեմը:

  2. Ոսկան says:

    Վերջապես մի խելացի մարդ գտնվեց:
    Այլապես մեր <>-ի առնետավազքին վերջ չեր լինի: Հուսով եմ պարոն նախարարի խոսքին կանսաք, պարոնայք <>:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30