Խորապես ցավում եմ Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող և հրապարակախոս Լևոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Անանյանն այն մարդկանցից էր ում հայրենանվեր գործունեությունը դեռ երկար է հիշվելու ու գնահատվելու սերունդների կողմից:
Հենց նրա կողմից հիմնադրված <<Ապոլոն>> հրատարակչության շնորհիվ էր, որ առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ: Անասելի մեծ էր նրա՝ հմուտ կազմակերպչի ունեցած դերակատարությունը Հայաստանի գրողների միության աշխատանքների կազմակերպման գործում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա գործունեությունը և անուրանալի ավանդը գնահատող մեր բոլոր հայրենակիցներին: