Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եղիա աբեղա, Երբեք չէի ցանկանա, որ իմ հրաժարականի արձագանքները տեղ գտնեին մամուլում

Սեպտեմբեր 03,2013 13:21

Տարակոյս չկայ, որ ամէն մի հայ քրիստոնեայի համար Հայոց Եկեղեցին իր հոգու ծննդավայրն է, իսկ Սուրբ Էջմիածինը միշտ «կը մնայ որպէս իւրաքանչիւր հայի հոգեւոր սնունդի ակնաղբիւրը եւ իր հոգեւոր կարիքների գոհացման օրրանը»:

Այն այնպիսի մի անփոխարինելի արժէք է, որ երբէք չի սասանւում` անկախ անձերից ու երեւոյթներից: Դարերի խորքից Սուրբ Էջմիածնի լուսարձակ ճաճանչները պարուրել ու գուրգուրել են հայ ընտանիքների բոլոր զաւակներին: Այստեղ ենք ստացել մեր հաւատքի նորոգութիւնը, այստեղ ենք ուխտել մեր հաւատարմութիւնը, այստեղ է կրթուել հոգեւորական եւ մտաւորական սերունդների փաղանգը: Համայն հայութեան հոգեւոր կենտրոնը չի ճանաչում աշխարհագրական սահմանափակումներ, դուրս է  բոլոր ժամանակների վայրիվերումներից: Այն կայ ու յարատեւ կը մնայ որպէս հոգու դարբնոցը հայրենասէր եւ եկեղեցասէր հայորդիների:

Սակայն եւ այնպէս, այս երկրագնդի ցանկացած կէտում չենք կարող սպասել կատարելութեան, զի մարդ արարածը միշտ սխալական է եւ փոփոխական` իր կարծիքներում: Շատերին յայտնի վերջին դէպքերը, որոնք յուզեցին հայորդիներին, ցաւալի են եւ մտահոգիչ: Միեւնոյն ժամանակ, յոյժ ցանկալի էր, որ այդ խնդիրներն իրենց բարւօք լուծումը գտնէին ներքնապէս եւ անաղմուկ: Երբէք չէի ցանկանայ, որ իմ հրաժարականի արձագանգները տեղ գտնէին մամուլում` ձեռք բերելով հասարակական հնչեղութիւն եւ տեղիք տալով այլաբնոյթ մեկնաբանութիւնների: Հրաժարական նամակիս հրապարակումը տեղի չունեցաւ չարամտօրէն, ինչպէս թւում է ոմանց, այլ անխուսափելի այդ պոռթկումը արդիւնքն էր այդ օրերի հոգեխռով իմ տագնապների: Ես վերահաստատում եմ իմ անսակարկ սէրն ու նուիրուածութիւնը Սուրբ Էջմիածնին եւ երախտագէտ զգացումները` հայոց Հայրապետին:

Մաղթենք, որ քրիստոնէական մեր հաւատքը աւելիով զօրանայ եւ օրըստօրէ  պայծառակերպուի` իր բարի պտուղները բերելով դժուարին այս ժամանակաշրջանում:

 Եղիա աբեղայ Խաչատրեան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30