Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ բեմադրված Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բացօթյա պրեմիերային կիրակի ԼՂ Շուշի քաղաքում ներկայացել էր նաեւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տիկնոջ՝ Արմինեի հետ։ Եւ առաջին տիկինը, եւ պարոն Հովհաննիսյանը կես ժամ շուտ էին եկել, եւ ամբողջ ընթացքում միմյանցից գտնվում էին 5 մետր հեռավորության վրա։
Սակայն նախագահի վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակիցը, որն ընտրություններից հետո նախագահականում անձամբ Ռիտա Սարգսյանի ամուսնուց հետաքրքրվել էր առաջին տիկնոջ ողջության մասին, այդպես էլ չմոտեցավ նրան։
«Ա1+»-ը տիկին Արմինեից հետաքրքրվեց՝ ձեզ նույնպե՞ս չհետաքրքրեց տիկին Սարգսյանի ողջությունը, տիկին Արմինեն պատասխանեց. «Ոչ, բայց ես պրոբլեմ չունեմ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Երնեկ առաջին տիկնոջ տրամադրությունից մի փոքր էլ մեր մնացսծ հայոց տիկինները ունենային: