Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Գրիգորյան. «Սիրիայում 2-րդ անգամ էլ քիմիական զենք կկիրառեն» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2013 13:07

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չհրապարակեն եւ չհանրայնացնեն իրենց հետախուզական մարմինների տեղեկությունները Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ, ապա երկրորդ անգամ էլ նման զենք կօգտագործվի խաղաղ բնակչության նկատմամբ: Այսօր «Զարկերակ» ակումբում արաբագետն այսպիսի կանխատեսումներ արեց տեսակետ հայտնելով, որ զենքի կիրառումը ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այլ ընդդիմադիր ուժերի ձեռքի գործն է:

Ըստ նրա, 3 տարի տեւած պատերազմում, վերջին օրերին հատկապես, որոշ երկրներ, որոնք հանդես եկան ռազմական միջամտության հայտարարություններով սպառնալիքները բավականին տեսանելի դարձան:

Ինչ վերաբերում է Սիրիայում մնացած մոտ 50 հազար հայերին, ապա արաբագետը կարծում է, որ նրանց կյանքին սպառնացող վտանգն ավելի է մեծացել, չնայած, որ հայերը չեզոք դիրք են գրավել եւ որեւէ ուժի սատարելու հայտարարություններով հանդես չեն գալիս:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն ավելի կտրուկ քայլեր չեն ձեռնարկում եւ ինչու հայտարարություններով հանդես չեն գալիս սիրիահայերի մասով, պարոն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները թե’ բացահայտ, եւ թե’ գաղտնի որոշ քայլեր ձեռնարկում են: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.

Aravot.am-ի հարցին, թե այս օրերին որոշ քաղաքագետներ 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ են կանխատեսում, արդյոք նման մտավախություն կա՞, արաբագետի կարծիքով միջազգային հանրությունը խելամիտ կգտնվի եւ թույլ չի տա նման զարգացումներ: Պարոն Գրիգորյանի պատասխաններն առավել մանրամասն` տեսանյութում

Մեկնաբանելով, երեկ Ադրբեջանի նախագահականի միջազգային կապերի ղեկավարի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը քիմիական զենքի կիրառման մասին իր դիրքորոշումը կհայտնի ԱՄՆ-ի հայտատարությունից հետո, պարոն Գրիգորյանը կարծում է, որ այն նսեմացնում է ՄԱԿ-ի դերը:

Արաբագետը նաեւ համոզված է, որ Սիրիայի շուրջ զարգացումներն ուղղված են ոչ միայն Սիրիայի դեմ այլեւ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությանը: Ըստ նրա, այսօր Սիրիայում բավական լուրջ նավթի եւ գազի պաշարներ կան: Նրա ներկայացմամբ, իսլամիստները գալով Սիրիա, իրենց ուժերն ամրապնդում են, որը ոչ միայն մեծ վտանգ է ներկայացնում Սիրիայի համար այլեւ տարածաշրջանի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30