Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ալեքսանյա՜ն, Ալեքսանյա՜ն… Ալեքսանյանին էլ բանտարկեք, Սիթիների բանվորներն անգործ մնան»

Սեպտեմբեր 03,2013 13:03

Այսօր Aravot.am-ը «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ այն, որ այս օրերին ողջ հանրապետությունում բողոքի ակցիաներ են կազմակերպվում քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից՝ ազատամարտիկները՝ մի կողմից, ուսանողները՝ մյուս կողմից, Դաշնակցականները, ՀԱԿ-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այդ հանրահավաքները, ակցիաները չե՞ն նշանակում, որ այս իշխանություններն արդեն մարդկանց կոկորդին են հասցրել եւ այլ ելք չեք թողել հասարակությանը՝ նա պատասխանեց, որ դրանք ողջ հանրապետությունում չեն, ընդամենը Երեւան քաղաքում են՝ Ազատության հրապարակում. «Մեկը թատրոն է ցույց տալիս, մեկը՝ ռոք է երգում: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, բնականաբար մենք պարտավոր ենք եւ հնարավոր ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ: Ինչքան հնարավորություն ունենա պետությունը, դա մեծ պատառը պիտի անպայմանորեն տրվի ազատամարտիկներին: Է՞լ ովքեր են ցույց անում»:

Լրագրողների դիտարկմանը, որ ուսանողները, Փակ շուկայի հետ կապված՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես երեկ տեղեկացա, որ Փակ շուկայի հետ կապված Վանաձորում միտինգ են անում վանաձորցիները: Բողոքի ակցիա է, շատ լավ է, իրավունք է, բողոքում են: Լիազոր մարմինը տեսնում է՝ եթե մեղավորներ կան՝ պիտի պատժվեն»: Դիտարկմանը, որ «Սիթիի» աշխատողները վաճառականների անվան տակ են հանդես գալիս՝ նա արձագանքեց. «Սիթիի աշխատողները ՀՀ քաղաքացիներ չե՞ն, կարո՞ղ ա իմ ու մյուսների գերին են, նույն երկրի բնակիչներ են: Փակ շուկայի խնդիրը եթե կա, եթե քաղաքացիների պահանջ կա, պիտի քննարկվի, այնպես չի, որ մի մասը բողոքում է, մյուս մասը՝ չի բողոքում: Ես համոզված եմ, որ այդ տարածքում ապրող շատ ՀՀԿ-ականներ կարող են տարբեր տեսակետներ ունենալ»: Հարցին՝ Ձե՞ր տեսակետը ո՞րն է՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզում նման բաներում տեսակետ ձեւավորել: Յուրաքանչյուր հայ պայքարում է ամեն ինչով զբաղվել՝ համ մաթեմատիկոս է, համ քիմիկ է: Մեր ամբողջ անտաղանդությունը նա է, որ ցույց ենք տալիս, որ ամեն ինչ գիտենք, տաղանդավոր ենք: Մենք հետեւում ենք Փակ շուկային, մեր մասնագիտական խմբերն աշխատում են»:

Ավելի ուշ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքը շուկա գնացող չէ եւ չի տեսել Փակ շուկան քանդվե՞լ է, թե՞ չէ. «Եվրոինտեգրումը էս ամեն ինչը մի կողմ թողնենք, էս շուկան հենց տեսքի բերեցինք՝ մեր ժողովուրդը լավ կապրի, ազատամարտիկները թոշակ կստանան, ուսանողներն էլ անվճար կսովորեն: Պրոբլեմի սրվածությունը պիտի կարողանաս գնահատել եւ զբաղվել դրանով»:

Լրագրողները երբ սկսեցին խաչաձեւ հարցեր տալ Սամվել Ալեքսանյանի անպատժելիության մասին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իրավական առումով Ալեքսանյանը պատասխանատու չէ Փակ շուկայի ցանկացած գործողության համար, որովհետեւ ինքը մեծ բաժնետեր է, գործադիր մարմին չի հանդիսանում: Ալեքսանյա՜ն, Ալեքսանյա՜ն: Ալեքսանյանին էլ բանտարկեք, Սիթիների բանվորներն էլ անգործ մնան, մի 20 հազար էլ էդպես անգործ մնան, որ երկրում գործազրկությունը բարձրանա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, այս մարդը մի օր մի խելոք բան կխոսի՞:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30