Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի սպառազինման հնարավորությունները ավելի մեծ են, քան Հայաստանինը». Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 03,2013 12:56

«Եթե վերցնենք մեր եւ Ադրբեջանի հնարավորությունները սպառազինման քանակական ձեռքբերման գործընթացում, նրանց հնարավորություններն ավելի մեծ են»,- այսօր Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե վերջին երեք տարիներին Հայաստանը մեծ սպառազինություն է ձեռք բերել:

Պարոն Օհանյանի խոսքերով. «Ուժերի հավասարակշռությունը պահպանում ենք նաեւ ձեռք բերված սպառազինությունների մասնագիտական առումով յուրացնելու, լավ կիրառման վիճակում պահելու եւ սպառազինության արդիականացման առումով: Վերջին երեք տարիներին ավելի շատ ենք սպառազինություն ձեռք բերել, քան նախորդ տարիներին եւ այդ գործընթացը շարունակելու ենք: Իհարկե, չէինք ուզում, որ Ադրբեջանն այդքան սպառազինվեր, բայց գտնում ենք, որ յուրաքանչյուր անկախ պետության գործառույթների մեջ է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ իր գործընկերների հետ, մանավանդ` տարածաշրջանում մեր ռազմական համագործակցությունը մեր հակառակորդների հետ, թույլ է տալիս, որ այդ սպառազինությունը վերահսկելի վիճակում գտնվի եւ նաեւ նրանց գործողություններին համահունչ, որ կարողանանք համապատասխան միջոցառումներ կիրառել»:

Նախարարը նաեւ ասաց, որ սպառազինությունների ձեռքբերման ողջ գործընթացը մի քանի փուլերի է բաժանվում . «2000-2007 մեր սպառազինման գործընթացում հատուկ տեղ են գրավում համապատասխան պաշարների ստեղծումը, որ պետք է համապատասխան մարտավարակազմեր իր մեջ պարունակեր, որ կարողանայինք մեր պաշտպանողական գործողությունները իրականացնել: 2007- մինչեւ հիմա բարեփոխումների շրջանակում, ձեռք ենք բերում այնպիսի սպառազինությունն, որը անհրաժեշտ է, որ կարողանանք հակադրել Ադրբեջանի առավելություններին: Մենք ձեռք ենք բերում առավելապես հակաօդային համակարգեր, հեռահար միջոցներ եւ ճշգրիտ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս , որ շատ ավելի խորը ճշգրիտ հարվածներ հասցնենք հակառակորդի կարեւոր օբյեկտներին` ստիպելով զերծ մնալ հարձակողական գործողություններից Հայաստանի նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30