«Մենք միասնական պետություն ենք, ամեն հայ պետք է հասկանա, որ Արցախը Հայաստանի մի մասն է: Արցախը ունի այլ պատկեր, ազատագրված տարածքները չէին երեւում, սկսվեց երկար եւ տանջալի պայքար, իրական սահմանային պատկերը գտնվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 3-ը` Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օր. մինչև այսօր ի՞նչ դրական արդյունքներ է տվել պայքարը ճիշտ քարտեզի համար թեմայի շուրջ նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով շատերը փորձում էին քաղաքագետ լինել, վատ է, որ նախագահի կայքի վրա սխալ քարտեզ է, շատ բարդ էր ապացուցել քարտեզի իրականությունը, բայց սա այն հատուկենտ նախաձեռնություններից էր, որը 90%-ով լուծվեց՝ երիտասարդության մեջ պայքարի պատկերը ձեւավորվեց.
«Ծիծեռնակ եթերը եղավ ԱԼՄ-ում՝ ճիշտ քարտեզը ցուցադրեց: Յուրաքանչյուր մարդ պետք է պատկերացնի, թե ինչ է Հայաստան, մեզ մոտ պատկերված էր աղճատված ԼՂԻՄ-ի պատկերը: Տարածքները հայտնաբերվեցին, խնդիր առաջացավ վերաբնակեցնել այդ տարածքները, ովքեր հայտնաբերել են, նրանք այժմ զբաղվում են այդ հարցով: Հայաստանը պահում է սահմանամերձ գյուղի բնակիչը, ոչ թե Երեւանը, մենք պետք է նրանց մեծ ուշադրություն դարձնենք գյուղացուն»:
Պրն. Քոչարյանի համոզմամբ Ադրբեջանի համար Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է. «Արցախը կորցնելով, մենք երբեք ոչինչ հետ չենք կարող պահանջել: Մաքսիմալ փորձում ենք հայկական կայքերում տեղադրել ճիշտ քարտեզներ, իսկ հարեւանների հետ կապված, իհարկե պարզ է, որ նրանք փորձում են հերքել եւ պայքարել»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ամեն փիղ որ չի վեր կենում ու գլուխ գովում…