Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել ու նույն օրը փոշմանելով` նորից իր պաշտոնին է նշանակել Գյումրու ոստիկանապետին

Սեպտեմբեր 03,2013 12:50

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր առաջ` օգոստոսի 29-ին, հրաման էր ստորագրել աշխատանքից ազատել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին ու ուղարկել կադրերի ռեզերվ: Սակայն, ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, գեներալ-լեյտենանտը հենց նույն օրը դարձյալ փոխել է իր որոշումը ու Ս. Մարտիրոսյանին թողել է իր պաշտոնում:

«Ճիշտ է նրան հանեցին, բայց ինքը հիմա նորից իր տեղում աշխատում է: Վատն այն է, որ մեր հարգարժան ոստիկանապետը որոշումներ է կայացնում պահի տակ`առանց խորը վերլուծությունների: Իսկ Գյումրու պարագայում, ոստիկանապետ նշանակելը կարծես թե ամենաբարդ գործը պիտի լինի, ամենապատասխանատու որոշումը », -քննադատեցին մեր աղբյուրները:

Ի դեպ, նրանք նմանատիպ մի պատմություն հիշում էին Վանո Սիրադեղյանի պաշտոնավարումից, երբ վերջինս նույն օրը աշխատանքիզ ազատել, այնուհետ մի քանի ժամվա տարբերությամբ նույն պաշտոնին էր նշանակել ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանին:

Ըստ ոստիկանների, սա երկրորդ դեպքն է ոստիկանության պատմության մեջ: Նրանց տեղեկացմամբ, նման մի դեպք էլ գրանցվել էր Արագածոտնի ու Շիրակի մարզի ՃՈ վաշտի հրամանատար Սուքիաս Գրիգորյանի հետ, որի հասցեին մեղադրանքներ էին հնչել` կապված Թալինում կայացած քաղաքապետի արտահերթ ընտրությունների հետ: Սակայն վաշտի հրամանատարը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանի հետ, հիմնավորել է իր անմեղ լինելը, ոստիկանապետն էլ համոզվել է` նրան թողնելով նույն պաշտոնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30