Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանցի հայտնի գործարար Սուլեյման Քերիմովի նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել:
Այս մասին հայտարարել է բելառուսական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Բելառուսի ՆԳՆ-ն: Քերիմովը մեղադրվում է իշխանությունը եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Միլիարդատիրոջը մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ