Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում լրագրողներից մեկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարց ուղղեց՝ Դուք է՞լ եք կիսում Ձեր կուսակցական գործընկեր Շուշան Պետրոսյանի դիտարկումը՝ ծ ոստիկանի՝ ակտիվիստին համբուրելու առնչությամբ: Նա պատասխանեց. «Համբույր…անցուդարձ…նյութ չունենալով՝ փորձում եք սկանդալային երեւույթներ ստեղծել, դուք տեսե՞լ եք, որ համբուրել է: Քո խոսելու պահին, որ ես լավ օպերատոր լինեմ, քեզ նկարեմ, կայքերում գցեմ, պատկերացրու կամ ինչ այլանդակ տեսք կունենաս, կամ հակառակը: Ուրեմն դուք մտածում եք՝ ոստիկանությանը էլ բան չի մնացել, պիտի համբուրե՞ր: Այսինքն, նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրո՞ւմ է»:
Լրագրողների դիտարկմանը, որ համբույրը երկկողմանի պրոցես պետք է լինի, ոչ թե մեկի կողմից՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ես չգիտեմ, դա թաքուն պրոցես եմ համարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ