Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ղարաբաղում հայտարարել է, թե «վերջին 3 տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերեք, որքան նախորդ 20 տարիների ընթացքում», ապա ավելացրել է, թե ՀՀ բանակի սպառազինման գործում «իրենց լուման անեն նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկերները»։
«ՉԻ» – Տիգրան Սարգսյանին զինվորական համազգեստն, իհարկե, սազում է։ Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ էր նա հազել այդ համազզեստը (ԼՂՀ փոխվարչապետն, օրինակ, սովորական կոստյումով էր): Ըստ երեւույթին պաշտպանական կամուֆլյաժը նրան պետք էր, որպեսզի ոսոխը չնկատի։
Ինչ վերաբերում է վերջին 3 տարիներին ձեռք բերած սպառազինության ծավալներին, որոնք իբր այնքան են, որքան դրան նախորդած 20 տարիներին ձեռք բերածը, ապա ըստ Տիգրան Սարգսյանի՝ ստացվում է, որ Հայաստանն արդեն 23 տարի է, ինչ սպառազինություն է ձեռք բերում։ Մինչդեռ Հայաստանն անկախություն է ձեռք բերել 22 տարի առաջ, իսկ մինչ այդ ոչ բանակ ուներ, ոչ էլ սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում