Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյանը՝ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարին. «Դու ո՞վ ես, որ օտար երկրում սպառնալից հայտարարություն ես անում»

Սեպտեմբեր 03,2013 12:36

Հատված նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի հարցազրույցից:

– ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի համար քաղաքական վեկտորի ընտրության առումով «թեժ աշուն» է սպասվում։ Ինչպե՞ս կգնահատեք ռուս դիվանագետի այս հայտարարությունը։

– ՌԴ դեսպանատան աշխատակիցը միայն Հայաստանում կարող է իրեն թույլ տալ այդպիսի դրդիչ, հրահրիչ, սադրիչ և քարոզչական լկտի արտահայտություն անել։ Հարց է առաջանում՝ դու ո՞վ ես, որ օտար երկրում, փաստորեն, սպառնալից հայտարարություն ես անում, թե «թեժ աշուն» ես սարքելու այդ երկրի գլխին կամ քեզ թույլ ես տալիս ուղղորդել այլ կողմերի հետ այդ երկրի հարաբերությունները։ Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա այսօր այն 48 ժամն արդեն լրացած կլիներ, որը տրվում է դիվանագիտական էթիկայի կանոնները կոպտորեն խախտող անցանկալի անձնավորությանը երկիրը լքելու համար։

– Կարծիքներ կան, որ ՌԴ ճնշումը կարող է մեծանալ Ասոցացման համաձայնագրի նախաստորագմանն ընդառաջ։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարտահայտվի այդ ճնշումը հետագայում։

– Դա հայտնի է, Ռուսաստանը մասնագիտացել է իր հարևաններին ճնշելու ասպարեզներում՝ վառելիքակիրների մատակարարում, առևտուր՝ այդ թվում զենքի, էթնիկ խնդիրներ, ներքին խառնակչություններ, երբեմն էլ ագրեսիա կամ երրորդ կողմի հրահրումը դեպի ագրեսիա։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, թե մենք ինչպիսի պատասխաններ ունենք այդ քայլերին։ Ես կարծում եմ, որ մենք ոչ մի երկրի վրա ներազդելու այնքան բավարար ռեսուրսներ չունենք, որքան Ռուսաստանի վրա։ Հենց դրանց միջոցով էլ պետք է դիմագրավել ռուսական ճնշումները, որոնք շատ երկար տևել չեն կարող, եթե իշխանությունը ակտիվ, բաց և նպատակաուղղված գործունեություն վարի միջազգային ասպարեզներում։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30