Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Այս հետազոտության նպատակն է Հայաստանին գայթակղել ու պոկել ռուսաստանյան շուկայից

Սեպտեմբեր 03,2013 12:32

Ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանի տնտեսությունը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից։ Նիդերլանդական Ecorys կազմակերպության փորձագետները կատարել են հետազոտություն, փորձելով տալ այս հարցի պատասխանները: Ի դեպ, ուսումնասիրությունը Եվրոպական միության պատվերն է:
Այդ փորձագիտական վերլուծության առնչությամբ իր տեսակետն է հայտնում տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։ Հատված հարցազրույցից:

-Նույն հետազոտությունը արձանագրում է, որ համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում վարձատրության չափի վրա։ Այսպես. միջին աշխատավարձը կաճի 2,6 տոկոսով, իսկ սպառողական գները կնվազեն սահմանափակումների վերացման շնորհիվ։ Սա ե՞ւս իրականության հետ որեւէ աղերս չունի:
-Կա Մերձբալթյան երկրների փորձը, որը մենք չենք կարող անտեսել: Եվրամիությանը անդամակցած Լատվիան ստիպված էր 2010թ. 10-20%-ով նվազեցնել աշխատավարձերը, 10%-ով կրճատել թոշակները, առողջապահական ծախսերը կտրուկ իջեցնել 40%-ով։
Ես մի բան եմ հասկանում, որ այս հետազոտության նպատակն է Հայաստանին գայթակղել ու պոկել ռուսաստանյան շուկայից: Դրա համար էլ ամեն ինչ ներկայացնում են դրական ֆոնի վրա, տալիս խոստումներ:
Այս մակերեսային հաշվարկներով փորձ է արվում մեզ ապակողմնորոշել: Նման գնահատականները ոչինչ չեն ասում Հայաստանի տնտեսության զարգացման մասին, ուրեմն հույսեր փայփայելը կլինի ընդամենը անհեթեթություն:
-Այդ դեպքում ինչո՞ւ մեր տնտեսագետները համապատասխան վերլուծություն չեն իրականացնում, որը կլինի ոչ թե եվրոպամետ կամ ռուսամետ, այլ, ի վերջո, հայաստանակենտրոն:
-Կարծում եմ, որ նման վերլուծություններ արվում են, պարզապես դրանք լոկալ բնույթ ունեն, այսինքն՝ միայն նեղ շրջանակների համար են հասանելի:
Իրողությունն այն է, որ տեղի է ունենում ազդեցության ոլորտների հստակեցում ու դրանց շրջանակների ընդլայնում: Եվրոպական միության նպատակն է Հայաստանը տանել իր ուղղությամբ, Ռուսաստանն էլ մտածում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում ու ողջ տարածաշրջանում: Այս իրավիճակում կողմերը տարբեր խոստումներ կտան:
Իսկ ի՞նչ պետք է մենք անենք։ Ելքն այն է, որ առաջին պլան մղենք մեր ազգային շահը, մեր ազգային անվտանգության հարցերն ու առաջնորդվենք միայն սեփական շահերի գիտակցմամբ, եւ ոչ թե ոչինչ չասող թվերով:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30