Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության» լրագրողին սպառնացողը հոգեկան խնդիրնե՞ր ուներ

Սեպտեմբեր 03,2013 12:19

Երեկ «Փակ շուկայի» դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ մի կին նշել է, որ ինքը Կարինե Սարգսյանն է եւ աշխատում է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում։ Նա ասել է հետեւյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ շուկայում ընթացող շինարարությունը համապատասխանում է բոլոր նորմերին, շինթույլտվությունը ստացվել է 2012 թվականի սեպտեմբերի հինգին»։

Այս կինը հայտնվեց բոլորի ուշադրության ներքո այն բանից հետո, երբ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց ակցիան նկարահանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, ապա վրա տալով սպառնաց լրագրողին՝ ասելով. «Կոկորդդ կկրծեմ»։

«ՉԻ»–ն Երեւանի քաղաքապետարանի կապի, լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ճշտեց, որ սույն կինը ինքնակոչ է, եւ քաղաքապետարանի հետ որեւէ առնչություն չունի։ Քաղաքապետարանից Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ շշուկներ կան, որ այդ կինը հոգեկան խնդիրներ ունի, եւ ինչ-որ նրան կարելի է հաճախ տեսնել Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետում։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30