Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Պուտին-Սարգսյան հանդիպման մասին. «Սենսացիաների մի սպասեք»

Սեպտեմբեր 03,2013 12:05

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ աշնանը ակտիվություն է սպասվում: Հարցին՝ հնարավո՞ր է այդ ակտիվությունը բերի իշխանափոխության՝ նա պատասխանեց, որ ոչ. «Դրա որեւիցե գործոն այս պահին չկա: Նախ, քաղաքական ուժերը ոչ միայն պասիվ են, այլ նաեւ զորավոր չեն: Քաղաքական կապիտալի պակաս է զգացվում»:

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Գալուստ Սահակյանն ասաց, որ անհրաժեշտություն կա այդ փոփոխությունների, բայց դա վաղը չէ մյուս օրը չէ, որ պետք է լինի. ժամանակ է պետք:

Կառավարման համակարգի առումով էլ Գալուստ Սահակյանը գտնում է, որ խորհրդարանական կառավարման մոդելը վտանգավոր է, եւ ինքն անձամբ կողմնակից չէ դրան:

Հարցին՝ քաղաքագետները եւ վերլուծաբաններն ասում են՝ Սերժ Սարգսյանին այսօր Կրեմլում բավականին ծանր զրույց է սպասվում, պատրա՞ստ է նա այդ հանդիպմանը, կարծես թե Պուտինը «եւ-եւ» տարբերակը չի ընդունում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա անընդհատական պրոցեսի մեջ է, մինչեւ ՀՀ նախագահն այն ծրագրերը համատեղում է նաեւ ՌԴ-ի իրողությունը, քննարկումների մասնակցում է: Սենսացիաների մի սպասեք, շատ գործնական, աշխատանքային քննարկումներ են՝ կապված մեր հետագա պրոցեսների, առաջ գնալու հետ»:

ՀՅԴ-ականների մասին լուրեր կան, որ դեսպաններ են նշանակվում, արդյո՞ք այդ լուրերը ճիշտ են եւ եթե այո՝ ինչ-որ սրբագրումնե՞ր են սպասվում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ՝ նա պատասխանեց, որ տեղեկացված չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30