ՀՀԿ-ական պատգամավորները չեն պատրաստվում դուրս գալ փողոց եւ կանգնել Փակ շուկայի մոտ պայքարող Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողքին: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Լրագրողն օրինակ բերեց ՀԱԿ-ի ակցիաները դատախազության մոտ, որին միանում են նաեւ ՀԱԿ-ական պատգամավորները:
Սուքիաս Ավետիսյանն այն կարծիքին չէ, որ պայքարողներն Ալեքսանյանի կողմնակիցներն են, գտնում է, որ նրանք մարդիկ են, ովքեր իրենց աշխատելու իրավունքն են պաշտպանում:
Այնուհանդերձ նկատեց, որ Ալեքսանյանի կողմնակիցները գուցե կարիքը չունեն, որ իրենց կողքի պատգամավորներ կանգնեն, որպեսզի նրանց պայքարն ուժեղ լինի, ինչպես մնացյալ պարագաներում:
Իսկ Լարիսա Ալավերդյանը համարում է, որ «այդ կանանց շահագործում են`հօգուտ իրենց քաղաքական կամ բիզնես շահերի»: Նա հիշում է, որ այդ արատավոր երեւույթը ներդրվեց դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եւ շարունակվում ու նորանոր դրսեւորումներ է ստանում ցայսօր. «Դա ամոթալի է երկրի համար»:
Կարդացեք նաև
Փակ շուկայի շուրջ զարգացող իրադարձությունների մասին բանախոսների մոտեցումները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ