Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. «Եթե Օբաման շատ հարվածներ տեղա Հալեպի վրա, դա հայերի համար կլինի եւս մեկ կոտորած»

Սեպտեմբեր 03,2013 11:57

Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր «Հենարան» ակումբում ասաց, թե  ԱՄՆ-ի այսօրվա տրամադրությունը շատերը համեմատում են հետվիետնամական ԱՄՆ-ի հետ. «Եթե Օբաման շատ հարվածներ տեղա Սիրիայի` մասնավորապես Հալեպի  վրա, ապա դա հայ ազգաբնակչության համար կլինի եւս մեկ կոտորած: Հալեպում մեծ խնդիրներ ունենք, այնտեղ անիշխանություն է, ապստամբներն իրենք բաժանվել են մի քանի մասի, իրար դեմ են: Արդեն Հալեպի փախուստի ճամփան են փակել, որն այլեւս անվտանգ չէ ու հսկվում է զինյալների կողմից»:

Ինչ վերաբերվում է Իրանին, ապա նա շատ մեծ հույս ունի, որ Օբաման չի հարվածի` «Նա ոչ մի դեպքում չի ցանկանա ներգրավվել այդ պատերազմում, քանի որ ցանկանում է ունենալ միջուկային զենք, բայց հասկանում է, որ այս ամբողջ պատմությունը Ասադի համար չէ, ոչ մեկի համար չէ, այլ Իրանի դեմ է:  Սիրիան այսօր միակ սահմանն է, որ Իրանի համար բաց է, իսկ Սիրիայի ոչնչացումը իրանի համար բերում է մեկուսացման»:

Ըստ Շաքարյանի` Իրանը գիտակցում է, որ այս ամենը բերում է դեպի հաջորդ թիրախը` Իրան: Ու այդ ամենը գիտակցում է նաեւ Ռուսաստանը, քանի որ Սիրիան ոչնչացնելով միայնակ կմնա նաեւ Ռուսաստանը, բայց  թուրքագետը վստահ է, որ նա մինչեւ վերջին կաթիլը թույլ չի տա Սիրիայի ոչնչացումը, բայց ինչպես ասում են` գորգի տակից կփորձի սադրել ԱՄՆ-ին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30