Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքագետի խոսքով` Օբամայի կետային հարվածը չի ոչնչացնի Ասադին

Սեպտեմբեր 03,2013 11:39

Էրդողանի հայտնի հայտարարությունը, որ Օբամայի որդեգրած քաղաքականությունը բավարար չէ, նշանակում է, որ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է հուժկու հարված, որը կոչնչացնի Ասադին. այսօր  «Հենարան» ակումբում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Շաքարյանը նշեց, որ Օբաման Սիրիայի հարցում չունի հստակ որդեգրած մոտեցում` «Արդյոք մեկ հարվածը կտապալի՞ Ասադին` իհարկե ոչ, նա դեռ ունի աջակցություն, ուստի Օբամայի կետային հարվածը չի ոչնչացնի նրան: Իսկ դրանից բնականաբար դժգոհում է Էրդողանը, որն այսօր ունի քիչ թե շատ անվերահսկելի իշխանություն Թուրքիայում»:

Շաքարյանը նաեւ նշեց, որ Էրդողանը իր վերջին երկու տարվա ռազմավարությունը կառուցեց Սիրիան ոչնչացնելու, ուժեր բերելու վրա: Էրդողանի վերջին երկու տարվա քաղաքականությունը վերացրեց Դավութօղլուի` զրո խնդիր հարեւանների հետ քաղաքականությունը.  «Էրդողանին սպասվում են ներքին խնդիրներ: Առաջիկայում Թուրքիայում կայանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ապա սահմանադրության հանրաքվե»,- նշեց բանախոսը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30