Օրեր առաջ Աղվերանում կայացավ «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հարսանեկան արարողությունը։ Բայց մինչ այդ Լուսինեն եւ իր ընտրյալը՝ Արթուրը, պսակադրվեցին Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Իր հարսանեկան զգեստը հարսնացուն երկար չի փնտրել, այն կարել է Լուսինեի լավագույն ընկերը՝ դիզայներ Վահան Խաչատրյանը։
Իսկ թե ինչու են հարսանեկան խնջույքն անցկացրել Աղվերանում, Լուսինեն մեկնաբանել է, թե Երեւանում ազատ ու կանաչապատ տարածք չգտնելով՝ որոշել են հարսանեկան խնջույքը կազմակերպել քաղաքից դուրս, այնպիսի մի վայրում, որտեղ նաեւ լողավազան կա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում