Թե ինչքան կշարունակվեն այս ակցիաները եւ ինչ արդյունք կտան, դժվար է ասել։ Պարզ է միայն, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը առաջին կուրսեցիները պետք է վճարեն վարձերը, որ համարվեն ուսանող։ Իսկ ուսանողները հայտարարում են, որ չեն վճարելու։
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու այն առաջին կուրսեցիների հետ, ովքեր չեն վճարի վարձավճարները։ Մարկոսյանի համար, սակայն, մեր հարցը շատ «խուճուճ» ձեւակերպված թվաց։ «Ախր, եթե հստակ հարց տայիք… Եթե սահմանված ժամկետներում չեն վճարում, իրենց հարցի քննարկում է կազմակերպվում»։
Դուրս կմնա՞ն համալսարանից ուսանողները՝ պարզեցրինք հարցը։ «Ես չեմ կարող ասել, հարցի քննարկում է սպասվում, հետո էլ՝ կախված է նրանից, թե ինչ ուսանող է… մենք միայն վարձ չվճարելու համար ուսանող չենք հեռացնում»,- ասաց Մարկոսյանը։
Խոսքն այս տարվա առաջին կուրսեցիների մասին է։ ԵՊՀ պրոռեկտորը սրտնեղեց. «Այ տեսնում եք, արդեն բարդ հարց ա, այսինքն՝ տրիվիալ հարց չեք տալիս։ Վարձավճար չվճարած ուսանողի հարցը կքննարկվի ռեկտորատի նիստում…»։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում