Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների աջ ու ձախ ձեռքերը փորձում են խաղարկել օրակարգը

Սեպտեմբեր 03,2013 10:41

Հայաստանում հասարակական լոկալ ընդվզումներին զուգահեռ, որ տեղի են ունենում Երևանի այս կամ այն խնդրի կապակցությամբ, իշխանությունները բավական նրբորեն փորձեցին շրջանառության մեջ դնել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որի հիմքում գլխավորը անցումն է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի: Այս քայլն, իհարկե, դեռ շատ ու շատերին կտա դատողություններ, վերլուծություններ, մեկնաբանություններ անելու առիթ, քանի որ ինքնին հանդիսանում է բավական կարևոր խնդիր և ունի բոլորի համար մեծ նշանակություն: Սակայն ներկայումս այս քայլը պարունակում է բավականին հետաքրքրական տակտիկական մտահղացումներ:

Խնդիրն այն է, որ իշխանություններն ըստ էության փորձում են սրանով քաղաքացիական օրակարգին հակադրել քաղաքական օրակարգ: Բանն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական անցուդարձը շնչում է քաղաքացիական օրակարգով: Այդ օրակարգում գլոբալ հարցեր չկան, հիմնականում մայրաքաղաքի այս կամ այն խնդրի, կամ էլ տրանսպորտային ուղեվարձի, բուհերի ուսման վճարների հետ կապված հարցեր են: Այսինքն` ըստ էության հիմնականում սոցիալ-իրավական, ոչ թե տնտեսա-քաղաքական, համենայնդեպս` գոնե հասարակական լայն ընկալումների տեսանկյունից:

Այս իրավիճակում քաղաքացիական ակտիվությունը խլել է նախաձեռնությունը կուսակցություններից, և կուսակցությունները շատ դժվարություններ ունեն պրոցեսների մեջ մտնելու առումով: Եթե նրանք մտնեն, ապա մեծ է վտանգը, որ կմեղադրվեն պրոցեսները կուսակցականացնելու փորձերի մեջ: Սակայն եթե նրանք չեն մտնում, իշխանությունների համար շատ դժվար է լինում կառավարել պրոցեսները, որովհետև կուսակցությունների ղեկավար կազմերի հետ պայմանավորվելու խողովակները և մեթոդները հայաստանյան իշխանական համակարգում մշակված և փորձված են, իսկ ահա քաղաքացիական շերտերի հետ որևէ քիչ թե շատ կանխատեսելի և կայուն պայմանավորվածության հասնելը գործնականում չի ստացվում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30