Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում անցկացրեց, որին ներկա էին միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Մեր ընտրանին նախապատրաստվում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Չեխիայի հավաքականի հետ արտագնա (սեպտեմբերի 6) եւ «Հրազդան» մարզադաշտում (սեպտեմբերի 10) կայանալիք հանդիպումներին: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն Երեւանում են, բացի Հենրիխ Մխիթարյանից ու Գեւորգ Ղազարյանից: Նրանք թիմակիցներին միանալու էին այսօր երեկոյան:
Մարզումն սկսելուց առաջ ֆուտբոլիստները շնորհավորեցին իրենց թիմակից Կառլեն Մկրտչյանին՝ հայր դառնալու առիթով:
Տղաները մարտական են տրամադրված, գիտակցում են հանդիպումների կարեւորության աստիճանը: Նրանք լրագրողների հետ կարճ զրույցում հորդորեցին իրենց երկրպագուներին՝ ներկա գտնվել «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Դանիայի հետ խաղին: Նրանց խոսքերով, իրենք շատ են սիրում հայ ֆուտբոլասերներին եւ նրանց ջերմ աջակցության կարիքն զգում են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ