Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Ես կարող եմ ասել, որ 131 պատգամավորն էլ ընտրվել է իմ տեղը»

Սեպտեմբեր 02,2013 22:30

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ընտրություններին մասնակցելու է 3 թեկնածու: Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն այդ ընտրություններին չցանկացան մասնակցել՝ պատճառաբանելով, որ այդ ընտրատարածքն ընտրակեղծիքների առումով ամենասարսափելի տարածքներից է եւ անիմաստ է այնտեղ մասնակցել ընտրությունների, քանի որ արդյունքները հայտնի են:

Այդ առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչքանով է արդարացված նման պատճառաբանությունը քաղաքական ուժի կողմից՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ե՛վ ՀՅԴ-ն, ե՛ւ ՀԱԿ-ը կեղծ ընտրությունների արդյունքում ձեւավորված պառլամենտում պատգամավորներ ունեն: Եթե իրենք ճիշտ են ընտրվել, ուրեմն մյուս ընտրություններում էլ կարող են լինել ճիշտ, ազատ, արդար ընտրություններով ընտրված պատգամավորներ: Եթե ԱԺ-ն մենք համարում ենք ապօրինի, կեղծ ընտրություններով ձեւավորված, ուրեմն բոլոր 131 հոգին էլ կեղծ ընտրությունների արդյունքում են դարձել պատգամավորներ: Իսկ եթե մենք գտնում ենք, որ այնտեղ կան 10-20 հոգի, մի խմբակցություն, որոնք արդարացի են ընտրվել, ուրեմն մենք պետք է այդ կասկածը հանենք: Բա որ չկեղծվե՞ց, բա ո՞նց են իրենք անցել: Իրենք չկեղծվելով են անցել, չէ՞: Ես վստահ եմ, որ Կոնգրեսն ու ՀՅԴ-ն արդար, մաքուր ընտրությունների արդյունքում են հայտնվել ԱԺ-ում: Եթե իրենք հրաժարվում են մասնակցել ընտրություններին, ես կարող եմ ասել, որ դուք 131 հոգով, կատարելով ընտրակեղծիք, ընտրվել եք իմ տեղը: 131-ից յուրաքանչյուրը իմ տեղն է ընտրված: Նավասարդյան Աշոտը զոհվեց, ես մնացի ողջ, ինձ դուրս մղեցին, ասեցին՝ սաղ մեռել են, դու էլ մի արի: Նրանցից յուրաքանչյուրը իմ տեղն ընտրվել է: Ես համարում եմ դա մեծ անարդարություն եւ ընտրակեղծիք: Դա մեծ չափազանցություն է»:

Ըստ Ազատ Արշակյանի, չի կարելի ամեն անգամ հայտարարել, որ ընտրակեղծիքներով անցկացվող ընտրություններին ես չեմ մասնակցի. «Իսկ եթե պարզվի, որ այս անգամ չի լինի ընտրակեղծիք: Հարկավոր է մասնակցել, մեծ ուժ, եռանդ ներդնել, լավ թեկնածու դնել եւ հաղթել: Չի կարելի բացարձականացնել ամեն ինչ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30