Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր ենք ազատվել այս միահեծան իշխանությունից». Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 02,2013 21:33

Այսօր Ազատության հրապարակում ԼՂՀ անկախության հռչակման 22 ամյակի առթիվ անցկացվեց ՀՅԴ-ի հանրահավաքը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հավաքվածներին հիշեցրեց, որ քսանհինգ տարի առաջ այս հրապարակը եւ ամբողջ շրջակա տարածքը լեցուն էր ժողովրդով, կանգնել էին պայքարի ազատության համար. «Երբ շարժումը սկսվեց, ոչ ոք չգիտեր, չէինք կարող պատկերացնել, որ երեք տարի հետո Արցախը կհռչակի իր անկախությունը: Անկախությունը հռչակվել է Հայաստանի անկախությունից ավելի շուտ, ԼՂՀ անկախությունը զինված ապստամբության եւ ժողովրդի ազատատենչ մղումների արդյունքն էր»:

«Ինչու ենք դարձել այսքան խեղճ, մոռացել սեփական իրավունքների համար պայքարելու արվեստը: Դուք այն ժողովուրդն ենք, որ չպետք է ընկճվի ու ծնկի գա: Հիմա այս խաղաղ ժամանակներում մեր պայքարը ԼՂՀ ճանաչման համար է, զիջելու բան չունենք: Տարիներ շարունակ լուռ էինք մնում, քաղաքական դեմքերը մեկ էլ տեսնես արտասահմանում խոսում էին զիջումների մասին, բայց դուք եք վերցրել, որ խոսում եք, հայ ժողովուրդ է որոշելու հետագան: Ադրբեջանը հիմա հիստերիայի մեջ է, խայտառակ հիստերիկ վիճակում են, ոչ միայն որ ապտակ են կերել ու պարտություն կրել: Այս պարտության ծանր հոգեվիճակը մինչեւ հիմա շարունակվում է: Նրանք ամաչում են, որովհետեւ նրանք ունեին ամեն ինչ, իսկ մենք՝ ոչինչ… Բայց մեզ հաջողվեց նրանց ծնկի բերել: Հետո Ադրբեջանը լեգենդ էր հորինել, թե իրբ Ռուսաստանն էր օգնում Հայաստանին: Մեզ ոչ ոք չի օգնել, հակառակը օգնել են Ադրբեջանին: Եթե նորից Ադրբեջանը հանդգնի հարձակվել, մենք կխլենք Ռուսաստանի ծախածը եւ կգնանք հաղթելու»,- եզրափակեց պարոն Հովհաննիսյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասաց՝ այսօրը Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդությունների առաջ, երբ նորից ճակատագրական ընտրության առջեւ ենք կանգնած. «Մի կողմից՝ որ կողմ գնանք, ուր գնանք հարցերն են, մյուս կողմից ոխերիմ հարեւանի ռազամատենչ հոխորտանքներն ու սպառնալիքներն են, փորձերը մեզ ներքաշել նոր պատերազմի մեջ»:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես կարող ենք վերականգնել ազգային միասնականությունը.«Պետք արձանագրենք, որ անցած քսանհինգ տարիներին լուրջ սխալներ թույլ տվեցինք՝ շեղվելով ազգային նպատակներից: Մեր իշխանությունները չհասկացան, որ եթե դու չես ցանում, մշակում արդարության սերմը, անարդարության որոմն է ծլում ու բազմապատկվում: Այսօր գերխնդիր ունենք ազատվելու անարդարության որոմից, համախմբվելու ազգային նպատակների շուրջ»:

Պարոն Ռուստամյանի խոսքերով, այսօր խնդիր կա պահելու ազատամարտի հաղթանակը. «Ամենամեծ հոգածության առարկան պետք է լինի ազատամարտիկը, բայց այսօր ազատամարտիկն է բախտի քմահաճույքին մատնված, այսօր ազատամարտիկն է նվազագույն կարիքները հոգալու համար նորից դուրս եկել Ազատության հրապարակ, բայց ժամանակին դուրս էր եկել հրապարկ, որ գնար սահմանները պաշտպաներ»:

Նա վերջում նաեւ հավելեց, որ պարտավոր ենք վերջ դնել երկրում ստեղծված անարդար մթնոլորտին. «Պարտավոր ենք ազատվել այս միահեծան իշխանությունից, եւ ամեն մարդ իր պետության հոգածությունը զգա՝ ապրելով իր պետության մեջ եւ պաշտպանված իրեն զգա: Ոչ թե ստեղծենք փոքրամասնության պետություն, որը միայն արտոնյալների համար է, իսկ մյուսներին բախտի քմահաճույքին հանձնենք… այս ամենը հնարավոր է եւ այսօրվա հրամայականն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ani says:

    Էդ Քոչարյանի իշխանությունը միահեծան չէր, որ կոալիցիա կազմեցիք ու 10 տարի լավ սպասարկեցիք? Թող միամիտները հավատան, որ դուք ընդդիմություն եք ու ազնիվ նկրտումներ ունեք

  2. susanna says:

    ՅԱԽՔ ՅԱԽՔ ՅԱԽՔ,,,,,,,,,,,,,,,,,,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30