Amerikayidzayn.com. ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիրը և ավիակիր հարվածային խմբի այլ նավեր շարժվում են դեպի Կարմիր ծով, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, աջակցություն ցուցաբերեն Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սահմանափակ ռազմական գործողությանը:
Ավիակիր հարվածային խումբը, որի կազմում են «Նիմից» ավիակիրը, ինչպես նաև մեկ հածանավ և չորս ականակիր նավ, դեռևս չի ստացել Միջերկրական ծովի արևելյան շրջան շարժվելու մասին հրաման:
«Խոսքը գնում է առկա գործիքների առավել օպտիմալ դասավորության մասին, որպեսզի դրանք լինեն ձեռքի տակ, եթե առաջանա ավիակիր հարվածային խմբի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտություն», – նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի աղբյուրներից մեկը:
«Մենք փորձում ենք հնարավորինս արդյունավետ օգտագործել ժամանակն ու տարածությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, առավելագույնս պատրաստված լինենք», – նշել է Պենտագոնի ևս մեկ աղբյուր՝ հավելելով, որ Միջերկրական ծովում նավերի տեղակայման վայրի մասին որոշում դեռևս չի կայացվել:
Մանրամասները կարող եք կարդալ` Amerikayidzayn.com-ի կայքում: