Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք ՀՀ-ի շահերի հաշվին ՌԴ-ի շահերն ապահովելու ավանդույթը չվերացնենք, ԵՄ-ից ի՞նչ ենք ուզում»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 02,2013 22:00

Քաղաքագետ, Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի եւ Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումներին, նկատեց․ «Հիմա, եթե մենք Հայաստանի շահերի հաշվին Ռուսաստանի շահերն ապահովելու ավանդույթը չվերացնենք, ԵՄ-ից ի՞նչ ենք ուզում: Երբ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը կտրուկ բարձրացրեց գազի գինը, պետք էր արագ պայմանավորվել Իրանի հետ` երկրորդ գազամուղի կառուցման մասին. մեծ տրամագծով գազամուղը, ՀՀ էներգետիկ անվտանգությունն ապահովելուց բացի, տարանցման հնարավորություն կտար`Հայաստանի անվտանգությամբ շահագրգռված կողմերի քանակն ավելացնելով: Այժմ էլ պետք է այդ ուղղությամբ աշխատել, նաեւ այլ հարցերի առնչությամբ նախաձեռնություններով հանդես գալ, իզուր ժամանակ ենք կորցնում»:

 

Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի եւ Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30