«Կեցցե՛ Ալեքսանյանը», «Ալեքսանյան կառուցող», «Ալեքսանյան բարերար», «Յոթ հարյուր» վանկարկում էին մի խումբ քաղաքացիներ, այսօր՝ սեպտեմբերի երկուսին «Փակ շուկայի» տարածքում: Խումբը կազմված էր տարբեր տարիքային խմբերի մարդկանցից: Բարձրախոսով տղամարդիկ, որոնք ներկայանում էին որպես տեղանքի բնակիչներ, ոգևորում էին մարդկանց և գովաբանում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:
Քաղաքացիները հիմնականում, իրենց պնդմամբ, գործազուրկներ էին կամ տեղանքի բնակիչներ, ովքեր բողոքում էին շուկայի վիճակից, չնայած նրանցից շատերը երբևէ չեն օգտվել և ականատես չեն եղել ու հույս էլ չունեն, որ բացվող յոթ հարյուր աշխատատեղերից մեկը կդառնա իրենցը.
«Ալեքսանյանը հենց սարքեց, նոր են եկել, ուզում են տեր կանգնել, թե չէ էն ժամանակ ո՞ւմ էր պետք: Սարդոստայները մաքրեց, էլ մկներ չկան: Ես չեմ տեսել, բայց դե պատմածներով գիտեմ, որ տենց անմխիթար վիճակի ա եղել: Ես կերազեմ տեղ աշխատել»:
Մի խումբ երիտասարդներ հավաքվածներին բաժանում էին արկղերով ջուր, իսկ հարցերին՝ որտեղից այդ ջուրը երիտասարդները խուսափում էին պատասխանելով՝ «Տատի ա, ջուր եմ տալիս», «Աշխատում առնում ենք, քո ինչ գործ»: Մի կին էլ լսելով հարցադրումներս շտապ պաշտպանեց երիտասարդին՝ «Տուն ա տանում, էս ակցիայի հետ կապ չունի: Ջուր ա հո՞ մեծ բան չի, բաժանում են, որ էս շոգին հովանանք, վատ բան չեն անում»:
Կարդացեք նաև
Ի դեպ, բողոքի ակցիա կատարող քաղաքացիները վուվուզելայով և ինձ ջրելով խոչընդոտում էին աշխատանքս:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Էս լֆիկացավ կպած մարդիկ որքան էլ ծիծաղելի լինեն, այնուամենայնիվ մեկ անգամից նորմալ մարդը չի նայի սրանց ակցիաների տեսանյութերը, այսինքն՝ միանգամյա օգտագործման աԲրանք: