Այս պահին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության համար պատիժ պահանջողները ոստիկանության գլխավոր վարչության շենքի դիմաց են: Նրանք բարձրախոսներով դիմելով ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ իրենց պահանջները ներկայացրին:
Ոստիկանությունից նրանց հաղորդեցին, որ 4 հոգի կարող է բարձրանալ վերեւ, ներկայացնել առաջարկները, ինչի առիթով էլ Աղվան Վարդանյանը,պռոշյանցի Վովա Սահակյանը եւ եւս երկու հոգի մտան ոստիկանություն:
Մանրամասները՝ քիչ հետո:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ