Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, այցելեց հարազատ կրթօջախ, գիտելիքի տոնի առիթով շնորհավորեց բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին:
Այս տարի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ է ընդունվել ավելի քան 300 ուսանող: Ավանդույթի համաձայն՝ բուհի շրջանավարտները առաջին կուրսեցիներին հանձնեցին ուսման և գիտության խորհրդանշական բանալին:
Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ անկախ ամեն ինչից, շարունակելու է մշտապես լինել հարազատ կրթօջախի և ուսանողների կողքին, անելու է առավելագույնը, որպեսզի երիտասարդները կրթություն ստանալու ճանապարհին դժվարությունների առջև չկանգնեն ու երբևէ չհիասթափվեն:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին առաջիկա ծրագրերն ու անելիքները, ներկաները ԲՀԿ առաջնորդին ներկայացրին իրենց մտահոգող խնդիրները: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց և հանգամանալից անդրադարձավ բարձրաձայնված հարցադրումներին:
Կարդացեք նաև
ԲՀԿ նախագահը առանց անակնկալի բուհից չհեռացավ. առաջիկա օրերին ինստիտուտին կնվիրաբերվի տասը համակարգիչ, ինչպես նաև ամբողջությամբ կվերանորոգվեն ու կկահավորվեն ինստիտուտի ևս երկու հարկեր՝ իրենց բոլոր լսարաններով: