Այս պահին Նալբանդյան փողոցով դեպի ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենք են շարժվում Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատները, ընկերները եւ մի խումբ դաշնակցականներ: Բողոքի երթն այն առիթով է, որ այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության 5-րդ ամիսը, ինչի առիթով դեռեւս մեղավորները պատժված չեն:
Ակցիայի մասնակիցների բողոքը միտված է հանցագործությունը բացահայտելուն եւ մեղավորներին պատժելուն:
Մանրամասները՝ շուտով
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ