Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11-րդ տուրում կարեւոր հաղթանակ է տոնել Տիգրան Քոթանջյանի նկատմամբ եւ գրեթե վճռել 1-ին տեղի խնդիրը: Նա վաստակել է 8,5 միավոր եւ երկու միավորով առաջ անցել մոտակա հետապնդողներից` գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից եւ Լեւոն Բաբուջյանից: Մնացած երկու տուրերում Կարենին բավարարելու է անգամ կես միավորը:
Այսօր Կարեն Գրիգորյանը սպիտակներով խաղում է գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանի, իսկ վաղը` գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև