Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր. «Կառավարությունը աղետի գոտուն պետք է լավ նայի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2013 17:03

Սպիտակի ավերիչ երկրաշարժը աղետի գոտու բնակիչների հոգեկան առողջության վրա ծանր հետեւանքներ է թողել, հատկապես, որ մինչ օրս մարդիկ ապրում են տնակներում, սոցիալապես վատ վիճակում եւ նրանց միջավայրը քսան տարուց ավել է չի փոխվում: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին Կալիֆորնիայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Արմեն Գոենջյանը եւ Նյու Յորքի բժշկական համալսարանի պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանը: Նրանց տվյալներով, աղետի գոտու բնակչության 30 տոկոսը ունի դեպրեսիաներ, 15 տոկոսն էլ` հետտրավմային սթրեսներ:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի` հոգեբան Խաչատուր Գասպարյանի մեկնաբանմամբ, 30 տոկոսը, նշանակում է, որ ամեն 3-րդ մարդը այդ տարածաշրջանում դեպրեսիա ունի, ինչը մասնագետի ներկայացմամբ, շատ վտանգավոր հետեւանքների կարող է բերել, եթե ժամանակին չկանխվի. «Ագրեսիա, նյարդային վիճակ, այդ ամենի արդյունքն է»:

Պարոն Գասպարյանը գտնում է, որ եթե աղետի գոտում չստեղծվեն հոգեկան առողջության կենտրոններ, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բնակիչներին մասնագետի օգնություն կցուցաբերվի, ապա նման պայմաններում հասարակության մեջ տարածվում է ալկոհոլիզմը, խաղամոլությունը եւ այլ վատ սովորություններ. «Այսքան տարիների ընթացքում մարդուն թողել ենք անորոշ, ինքը անհասկանալի պայմաններում է ապրում, ամեն տարի լսում են, որ այս տարվանից ձեր շենքը քանդելու են, բայց 20-25 տարի է անցել մարդիկ ժամանակավորի զգացողությունով են ապրում»:

Պրոֆեսոր Արմեն Գոենջյանի խոսքերով՝ Հայաստանի կառավարությունը պետք է աղետի գոտուն լավ նայի, մինչդեռ պրոֆեսորի համոզմամբ, ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում. «Եթե ինքնաթիռի երեք անիվները լինեն եվրոպական արտադրության եւ միայն մեկը լինի վատը, ապա, միեւնույն է, ինքնաթիռը չի կարող թռչել, կկաղա, այդ պատճառով, պետք է բոլոր տարածքներին էլ ուշադրություն դարձնել, այլ ոչ թե միայն կենտրոնացնել մայրաքաղաքում»:

Պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանի խոսքերով, պետք է աղետի գոտու բնակչի «հիվանդագին միջավայրը» փոխել, որպեսզի սերունդները նույնպես չտառապեն դեպրեսիաներով ու տխրությամբ. «Աղքատ երկրները, որոնք փող չունեն, հետ են մնում, այնտեղ ինքնասպանությունները շատ են, օրինակ` Հայաստանի բանակում ինքնասպանությունը ինչ-որ թիվ է, չգիտենք, բայց մենք գիտենք, որ կա, որովհետեւ բուժում չկա: ԱՄՆ-ում, որ զինվորները Իրաքից, Աֆղանստանից վերադառնում են, հատուկ ծրագիր են ստեղծել եւ մեծ գումարներ են ծախսում, որ նրանց օգնություն ցուցաբերեն»:

Մուշեղ Նաջարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30