Մեքենայում ուղեւորներ չեն եղել
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացանք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի տարածքում շրջվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Մհեր Սամվելի Ազատյանը մահացել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ «շտապ օգնության » մեքենան, երբ հասել է դեպքի վայր, երիտասարդն արդեն մահացած է եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև