Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները պատասխան են պահանջելու նաեւ Սերժ Սարգսյանից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2013 16:37

0623«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները այսօր կառավարության շենքից հեռացան`նշանակելով հաջորդ բողոքի երթի օրը: Սեպտեմբերի 5-ին նրանք գնալու են նախագահական նստավայր` պատասխան պահանջելու այս անգամ ՀՀ նախագահից:

Մինչ հեռանալը կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը անձամբ լսեց ուսանողներին, վերցրեց նրանց գրավոր պահանջ-նամակը:

«Անցած անգամ էլ պատասխանեցիք, շատ ապակառուցողական պատասխան էր, եւ մենք խիստ մտահոգված ենք»,- նամակը կառավարության ներկայացուցչին հանձնելիս ասաց ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Պարոն Ղազարյանն էլ հետաքրքրվեց, թե հավաքվածների մեջ քանի ուսանող կա, ի պատասխան ուսանողները ասացին. «Բոլորս էլ ուսանող ենք, ուսանողների մի մասն էլ վախեցան, չեկան: Հրամայել էիք, որ փակեին բուհերի դռները, ամեն տեղ մի գեներալ-գնդապետ կանգնեցրել էիք… սենյակներից դուրս չեք գալիս, Աշոտյանի պես facebook հա facebook , այ մարդ արի մի հատ համալսարան, տես ինչ է կատարվում»:

Պարոն Ղազարյանը նրանց հրավիրեց ընդունարան՝ խնդիրների մասին ավելի մանրամասն զրուցելու, բայց ուսանողները մերժեցին: Ավելի ուշ Aravot.am-ին ասացին մերժելու պատճառը. «Մենք կուլիսներում ոմանց նման չենք բանակցում, բանակցում ենք փողոցում, որովհետեւ մեր կառավարությունը սովոր ա փողոցում հարցեր լուծի, իսկ նման կառավարության հետ պետք ա փողոցում խոսել»:

Մեր դիտարկմանը, թե այսօր բուհերից շատ քիչ ուսանողներ միացան բողոքի երթին, ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը չհամաձայնեց. «Շատ քիչ էին, ուսանողները մեծաթիվ էին, հրաման կար, որ բուհերի դռները փակում էին, որ ուսանողները դուրս չգան համալսարաններից, չմիանան մեզ»:

Այսօր բուհերի դռները բաց էին, ու շատ ուսանողներ ցած էին իջել եւ բուհերի բակերում հետեւում էին բողոքի երթին, բայց ժպտում էին ու արագ հեռանում, երբ լրագրողները հետաքրքրվում էին` կմիանա՞ն նման ակցիաներին կամ արդյոք ուսման վարձերի թանկացումներից չեն դժգոհում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ Հարությունյան says:

    Երբ նախարարը կամ այլ պաշտոնյա ասում են, թե շարժումն ուշացած է կամ ինչու 6 ամիս առաջ չէին պայքարում առնվազն մարդու քմծիծաղն է առաջ գալիս: 6 ամիս առաջ առաջին կուրսեցիները տքնաջան <> տխրահռչակ շտեմարաններն ու պայքարում դրանց անորակության դեմ: Դրանց վաճառքի անօրինակության դեմ քաղաքական հարթակից բարձրաձայնվեց,այնպես որ կեցցե մեր նորօրյա սերունդը եւ նրանց սատարող յուրաքանյուր ոք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30