Օգոստոսի 28-ից Շենգավիթ վարչական շրջանի դատախազի որոշմամբ Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի (լուսանկարում) լիազորությունները կասեցված են:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից տեղեկացավ, որ Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվելու մասին Երեւանի քաղաքապետի կարգադրությունը եղել է օգոստոսի 30-ին:
Վարչության պետի ասելով, քիչ առաջ հրավիրվել է մանկավարժական խորհրդի եւ ամբողջ կոլեկտիվի ժողով, որին մասնակցում էին նաեւ դպրոցի կառավարման խորհրդի անդամները եւ ծնողական խորհրդից՝ ներկայացուցիչներ. «Բոլորի ներկայությամբ ընթերցվեց քաղաքապետի կարգադրությունը՝ Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եւ կարգադրության երկրորդ կետով տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվեց դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Լիլյա Օհանյանի վրա: Արդեն հանձնաժողով կար ստեղծված, որը ընդունում-հանձնում կազմակերպեց, ակտերը ստորագրված են, դպրոցում են, տնօրենի աշխատասենյակը ընդհանրապես փակվեց, ու փոխտնօրենն այսօրվանից կատարում է իր պարտականությունները»: Հիշեցնենք, որ տնօրենի լիազորությունները կասեցվել էին դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վերջապես…
Եզակի բացառությու*ն է:Կույրը մեկի է տեսնու*մ:
Նորք -Մարաշի Ա. Արմենակյանի անվան հ. 26 դպրոցում տնօրեն է նշանակված Ա. Արմենակյանի կինը`Արմենուհի Արմենակյանը: Դպրոցը վեր է ածվել ընտանեկան բիզնեսի, ուր աշխատում են ընտանիքի բոլոր անդամներն ու որոշ ազգականներ, անգամ 18 տարեկան ազգականը, որը դասղեկական դասարան է ղեկավարում: Կարդացել եմ այդ մանկահասակ դասղեկի` իր աշակերտին արված դիտողության տեքստը և սարսափել ուղղագրական ու մտքի սխալներից….