Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անօթևանության իրական պատկերը երկրաշարժից քառորդ դար անց

Սեպտեմբեր 02,2013 16:03

shirakcentre.org. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում:

Սա՝ միայն Գյումրիում: Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակա անօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները :
Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլ շինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամ ընտրանքներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նման ընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ` համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը:
Եվ սա այն դեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում է առանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի: Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30